Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում վարձակալության է տրվում 2 սենյականոց հարմարավետ սեփական տուն 50 քմ բնակելի մակերեսով և 50 քմ բակային տարածքով: Տունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է տաքացվող սալիկներով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ կահավորված է, համալրված է տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով: Բակում հարմար է նստել և հանգստանալ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և տրանսպորտի կանգառները։