Առանձնատուն, Աջափնյակ, Երևան

30 Սեպտեմբեր 2022
 
Գ-1 թաղ. Բնակելի՝ 380 մ2, հողատարածք` 750 մ2 2 հարկանի , նորակառույց Կոդ` 110909   |   http://est.am/110909 click to copy the link
Վարձակալություն - 6,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 6 անգամ

Վարձակալության է տրվում «The Embassy» Ֆրանսիական շատոյի ոճով կառուցված այս գեղեցիկ 2 հարկանի առանձնատունը, որը գտնվում է Աջափնյակի Գ1 թաղամասում, Հանրապետության հրապարակից մեքենայով մոտ10 րոպե հեռավորության վրա և անմիջական ելք ունի դեպի Հյուսիս֊հարավ ավտոմայրուղի, որը Հայաստանի ամենակարևոր և ամենամեծ ավտոմայրուղին է: Առանձնատան մակերեսը կազմում է մոտ 380 քմ՝ կառուցված 750 քմ ընդարձակ հողատարածքի վրա: Ամբողջ տարածքը առանձնացված է մարմարե պատերով և սյուներով: Առանձնատան երկու հարկերը նույնպես երեսպատված են մարմարե սալիկներով: Այն ունի 4 ննջարան և 4 լոգասենյակ: Ինտերիերը նախագծված է լավագույն ֆրանսիական ճարտարապետական ոճով՝ ամբողջությամբ մարմարե հատակով և քարե պատերով: Տան բոլոր հատակները ջեռուցվող են: Առաջին հարկում է գտնվում նրբագեղ խոհանոցը և ճաշասենյակը, ինչպես նաև պաշտոնական ոճով հյուրասենյակը, ընտանեկան սենյակը, 1 ընդարձակ ննջարանը՝ կից լոգարանով և հյուրերի համար նախատեսված առանձին սանհանգույցով: 2-րդ հարկում առկա է 1 ընդարձակ ննջարան՝ կից լոգարանով, ևս 2 ննջարան՝ լոգարաններով և լվացքի սենյակով, ինչպես նաև ընդարձակ տարածքով ներկայացուցչական գրասենյակ՝ դեպի Արարատ նայող անհատական պատշգամբով: Պարտեզը պարուրված է գեղեցիկ բուսականությամբ, ապահովված է կեցության բացարձակ գաղտնիությամբ, տեղադրված են ժամանակակից տեսախցիկներ: Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է և տրվում է երկարաժամկետ վարձակալության: Խնդրում ենք կապ հաստատել՝ Լևոն Նազարյան (Կանադ/ԱՄՆ) +1 416 733-8843 Հարութ Բաղդասարյան (Հայաստան) +374 77 75-73-44

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ