Երկարաժամկետ վարձակալության է տրվում 260 քմ մակերեսով ընդարձակ գեղեցիկ, հարմարավետ 5 սենյականոց բնակարան, որը գտնվում է 9 հարկանի` հատուկ նախագծի պանելային շենքի 3-րդ հարկում՝ Սայաթ Նովա պողոտայում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Խոհանոցը և 3 սանհանգույցը, որոնցից մեկն ունի ջակուզի, սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Սանհանգույցներից մեկը կից է ննջասենյակին: Բնակարանը կահավորված է թանկարժեք կահույքով և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով, կա ինտերնետ: Բնակարանը բաղկացած է հյուրասենյակից, 4 ննջասենյակից, աշխատասենյակից, կա զգեստասենյակ, ներկառուցված պահարաններ և 3 բացօթյա պատշգամբ: Մուտքի մոտ տեղադրված է դոմոֆոն: Բակում կա քարե ավտոտնակ: Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, հանգստի և ժամանցի տարբեր վայրեր: