Վարձակալության է տրվում կամ վաճառվում է 5 սենյականոց բնակարան՝ 128 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։