5 սենյականոց ընդարձակ, լուսավոր և յուրահատուկ դիզայնով բնակարանը` 240 ք.մ մակերեսով, գտնվում է Ամիրյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում, 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Նոր կապիտալ նորոգված է, մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպական պատուհաններ, լոգասենյակները և խոհանոցը սալիկապատ են և հագեցած սանտեխնիկայով: Միջանցքի, խոհանոցի և հյուրասենյակի հատակը տաքացվող է: Ջեռուցումը կենտրանացված է: Ունի վիտրաժային պատուհաններ, ինչպես նաև ընդարձակ բաց պատշգամբ՝ հիանալի տեսարանով։ Ողջ բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Շենքն ունի անվտանգության աշխատակից և ավտոմեքենաների համար՝ ստորգետնյա կայանատեղ։