Վարձով է տրվում 5 սենյականոց շքեղ բնակարան 370 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 12 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մարմարով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Բնակարանը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է ժամանակակից և նորաձև կահույքով և տեխնիկայով, առկա է նաև 1 սենյակ, որը ցանկության դեպքում կկահավորվի: Բնակարանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հանրապետության հրապարակ։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Վարձ.` 4500 - 8500 $, Օրավարձ՝ 200 - 350 $։ Viber WhatsApp +(374) 77600-010 Արթուր