Հյուսիսային Համալսարանի մոտ՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտից մի փոքր հեռու, վարձով է տրվում հինգ սենյականոց բնակարան։ Այն գտնվում է վեց հարկանի բնակելի շենքի չորրորդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Այն կահավորված է ժամանակակից և հարմարավետ կահույքով, ինչպես նաև ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Շենքի դիմաց կա ազատ տարածություն մեքենաներ կայանելու համար։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։