Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկում` օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում երկհարկանի պենտհաուս, որի ընդհանուր մակերեսը կազմում է 400 քմ և գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ և 6-րդ հարկերում: Շենքն ունի պատմամշակութային արժեք, կառուցված է հատուկ նախագծով, ունի վերելակ: Հիմնովին եվրովերանորոգված է և դեռևս չբնակեցված: Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով: Ունի ջեռուցման և հովացման անհատական համակարգ: 1-ին հարկում տեղակայված են ընդարձակ և լուսավոր 2 հյուրասենյակները, խոհանոցը, սանհանգույցը: 2-րդ հարկում 4 ննջասենյակները, 2 սանհանգույցը և 2 բացօթյա պատշգամբները: Ննջասենյակներից մեկը մաստերբեդրում է` ունի կից սանհանգույց և զգեստասենյակ: Տերասայից բացվում է տեսարան դեպի Կարապի լիճ, Օպերայի և Բալետի թատրոն: Բնակարանը կահավորված է թանկարժեք կահույքով և բարձրորակ տեխնիկայով, ապահովված է սպասքով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Մոտակայքում են գտնվում բոլոր ենթակառուցվացքները, բրենդային խանութները, բանկերը և ժամանցի վայրերը: