Ամիրյան և Բուզանդ փողոցների խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա, վարձով է տրվում 5 սենյականոց ընդարձակ, յուրահատուկ ինտերիերով լյուքս դասի պենտհաուս բնակարան։ Այն գտնվում է 11 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Բոլոր ննջասենյակներն ունեն իրենց առանձին զգեստասենյակները և սանհանգույցները։ Ջեռուցումը կենտրոնացված է, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ, հատակը ծածկված է գրանիտով և մանրահատակով։ Հյուրասենյակում ունի բուխարի և ամբողջ կահույքն ու տեխնիկան յուրահատուկ է և բարձր որակի։ Բնակարանը համալրված է գեղեցիկ պարագաներով։ Ունի 4 հատ բաց պատշգամբ։