Արամի փողոցում՝ Մաշտոց պողոտայի հարևանությամբ, վարձով է տրվում 4 սենյականոց յուրահատուկ դիզայնով բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 120 քմ.։ Այն գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Խոհանոցը և անհանգույցը սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։