Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և նրբաճաշակ կահավորված բնակարան՝ 180 ք.մ. մակերեսով, որը գտնվում քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են փայտե կահույքով, միջանցքում առկա են ներկառուցված պահարաններ։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղ կարելի հիանալի ժամանակ անցկացնել։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։