Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 145 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դեղատան փողոցում՝ Կենտրոնական բանկի մոտ, 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, խոհանոցի և միջանցքի հատակը ծածկված է սալիկներով, իսկ ննջարանների հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարարնն ունի բաց պատշգամբ։ Շենքն ունի անվտանգության համակարգ և ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: