Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց լուսավոր և ընդարձակ բնակարան 168.02 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է մեքենաները կանգնեցնել։