Վարձով է տրվում 4 սենյականոց բնակարան 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատկով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է կահույքով և տեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ։