Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց բնակարան 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փոքր կենտրոնում՝ Արամի փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, երեք օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են, կան նաև ներկառուցված պահարաններ։ Աշխատասենյակը ցանկության դեպքում ևս կկահավորվի: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։ Ավտոմեքենաների համար գործում է ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։