Փոքր Կենտրոնում՝ Դեղատան փողոցի վրա, 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց կապիտալ վերանորոգված բնակարան: Բնակարանը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, լիովին կահավորված է և հագեցած տեխնիկայով: Անցկացված է ինտերնետ կապ, կաբելային հեռուստատեսություն։ Վարձակալության ընթացքում Ձեր տրամադրության տակ կլինի ամբողջ կահույքը, տեխնիկան և կենցաղային պարագաները: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոցը և մանկապարտեզը։