Այս ընդարձակ և լուսավոր 5 սենյականոց բնակարանը գտնվում է Արամի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում տեղակայված 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում և ընդհանուր մակերեսը կազմում է 190ք.մ.: Այն կապիտալ վերանորոգված է, ունի նրբաճաշակ և նորաոճ ինտերյեր։ Մուտքի դուռը մետաղյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ունի նաև մեկ առանձին սենյակ՝ նախատեսված աշխատասենյակի համար։ Բնակարանը կահավորված է, պահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Ունի ջեռուցման և հովացման կենտրոնացված համակարգ: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Ունի բացօթյա պատշգամբ` Մասիսի գեղեցիկ տեսարանով: Մոտակայքում կան տարբեր խանութներ, ժամանցի վայրեր, դպրոց, մանկապարտեզ և այլն: