Տերյան փողոցում, Օպերայի հարևանությամբ վարձակալության է տրվում 4 սենյականոց ԼՅՈւՔՍ դասի բնակարան` 200 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում։ Բնակարանը դիզայներական լուծումներով թանկարժեք վերանորոգում ունի, սենյակները, բոլոր անկյունները և նույնիսկ սանհանգույցների ինտերիերը մշակված է հատուկ բծախնդրությամբ, ապահովված է բարձրակարգ պայմաններով: Տեղադրված են եվրո պատուհաններ, ջեռուցումն ու հովվացումը կենտրոնացված համակարգով է գործում: Հատակը երեսպատված է մանրահատակով և պրեսգրանիտով: Բոլոր ննջարաններն ունեն սանհանգույց: 4 սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են թանկարժեք արտադրության սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ։ Ամբողջ բնակարանի գույքն ու տեխնիկան բրենդային արտադրության են: Կա բաց պատշգամբ` փողոցի գեղեցիկ տեսարանով։ Շենքում գործում է վերելակ, ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը և լավագույն ժամանցի վայրերը: ստորգետնյա ավտոկայանատեղի