Սայաթ-Նովա պողոտայում՝ քաղաքի լավագույն հատվածում, վարձով է տրվում 4 սենյականոց նորաոճ բնակարան` 115 քմ մակերեսով, որը գտնվում է 17 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Ընդհանուր բնակարանը ժամանակակից ոճով կահավորված է՝ համալրված տեխնիկայով: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Հարևանությամբ կան զբոսայգիներ, խանութներ և սրճարաններ: