Հյուսիսային պողոտայում՝ քաղաքի լավագույն հատվածում վարձակալության է տրվում է 4 սենյականոց հարմարավետ ընդարձակ բնակարան` 160 քմ մակերեսով, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը և հովացումը կենտրոնացված համակարգով է գործում: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով։ Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված են, ապահովված` անհրաժեշտ սանտեխնիկայով, կա վաննա և լոգախցիկ։ Բոլոր սենյակները համալրված են թանկարժեք կահավորանքով և անհրաժեշտ գույքով: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի պողոտա։ Շենքում գործում է անվտանգության համակարգ: Մոտակայքում է գտնվում Օպերայի և բալետի թատրոնը, բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: