Քաղաքի լավագույն հատվածում, Հյուսիսային պողոտայում վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ ու լուսավոր` դիզայներական լուծումներով վերանորոգված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 205 քմ: Այն գտնվում է էլիտար 8 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանն ունի թանկարժեք վերանորոգում, բոլոր սենյակները և խոհանոցը համալրված են բարձրորակ կահավորանքով, հագեցած են որակյալ տեխնիկայով: Ջեռուցումն ու հովացումը կատարվում է կենտրոնացված համակարգով: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Առկա է 3 սանհանգույց, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի գեղեցիկ տեսարաններով 6 պատշգամբ` 4 բաց և 2 փակ: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգություն, ունի 2 վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր բրենդային խանութները, բուտիկները, սրճարաններն ու ժամանցի վայրերը: Վարձակալությունը` 2500 - 6000 $, օրավարձ` 230 - 280$, կախված կեցության ժամկետից: