Բաղրամյան պողոտայում` վարձակալության է տրվում ընդարձակ և հարմարավետ 4 սենյականոց բնակարան, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 15-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը 140 քմ է, այն կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ, մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ, ինչն ապահովվում է սենյակների գեղեցիկ լուսավորութունը: Հատակը ծածկված է սալիկներով և որակյալ լամինատով: Բոլոր սենյակները և խոհանոցը ժամանակակից ոճով կահավորված են, համալրված բարձրորակ տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Կա ինտերնետ և կաբելային հեռուստատեսություն: Առկա է 3 սանհանգույց, որից մեկը կից է ննջասենյակին: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած սանտեխնիկայով: Բնակարանում կան 3 բաց պատշգամբներ, որտեղից բացվում են հիասքանչ տեսարաններ: Շենքում գործում է 2 վերելակ, ապահովված է անվտանգության համակարգով և ստորգետնյա կայանատեղիով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։