Վարձակալության է տրվում կամ վաճառվում է 4 սենյականոց գեղեցիկ և հարմարավետ վերանորոգված բնակարան ընդհանուր` 300 քմ մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը նոր է վերանորոգվել և դեռևս չի բնակեցվել, ունի նրբաճաշակ ինտերյեր, բոլոր սենյակները կահավորված են բարձրարժեք կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, սանհանգույցն ու երեք լոգասենյակները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով: Բոլոր ննջասենյակներն ապահովված են զգեստասենյակներով և լոգասենյակներով: Առկա է 3 բացօթյա պատշգամբ, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաններ։ Ունի լվացքատուն: Շենքն ունի անվտանգության համակարգ, անխափան վերելակ: Առկա է ավտոկայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։