Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց ընդարձակ, լյուքս դասի գեղեցիկ բնակարան՝ 165 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդի փողոցում՝ նորակառույց (Մալիբու) այգու հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված և չբնակեցված է։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է, ինչպես նաև հատակը տաքացվող է: Յուրաքանչյուր ննջասենյակ ունի իր առանձին լոգասենյակը: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի Կասկադ, Օպերա և ողջ քաղաքը: Բնակարանը կահավորված է նոր և հարմարավետ կահույքով և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը, ինչպես նաև անմիջապես շենքից մի քանի քայլ այն կողմ նորակառույց Մաշտոցի գետնանցումն է։ Շենքն ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա կայանատեղեր: Արժեքը` 2400-3500 $ (կախված վարձակալության ժամկետից):