Վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 190ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բելյակովի փողոցում՝ Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում` Սախարովի հրապարակի հարևանությամբ, 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Բնակարանի ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով, ինչպես նաև տեղադրված է 2 օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաոճ կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանի հետ տրվում է ստորգետնյա կայանատեղ` 1 մեքենայի համար նախատեսված: