Նոր Նորքի 3-րդ զանգվածում՝ հիվանդանոցի մոտ, վարձով է տրվում չորս սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի շենքի առաջին հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով և գազով և եռաֆազ հոսանքով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Պատուհանները եվրոպական արտադրության են, մուտքի դուռը երկաթյա է, իսկ հատակը ծածկված է մանրահատակով։ Շենքի մոտ նախատեսված է տարածք՝ մեքենաներ կայանելու համար։ Տեղադրված է նաև անվտանգության համակարգ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, մանկապարտեզ։