Ռոստոմի փողոցում օրավարձով կամ վարձակալության է տրվում 4 սենյականոց եվրո վերանորոգված պենտահաուս, որը գտնվում է 10 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Մուտքի դուռը երկաթյա է, ներսի դռները և պատուհանները եվրապական արդադրության են, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են։ Միջանցքում ունի ներկառուցված պահարաններ, խոհանոցում՝ ներկառուցված կահույք։ Ունի բաց պատշգամբ։ Բնակարանը տաքացվում է գազի կաթայի միջոցով։ Սենյակները ընդհարձակ են և լուսավոր։Բնակարանը վարձակալության է տրվում կահույքի և տեղնիկայի հետ միասին։Մոտակայքում են գտնվում բազմաթիվ խանութներ, սրճարաններ, ժամանցի և հանգստի վայրերը։ Գնի մեջ ներառվում է շենքի սպասարկման վարձը։