Նախագահական նստավայրի հետնամասում, Անտառային 190 հասցեում տեղակայված չորս սենյականոց բնակարանը տրվում է երկարաժամկետ վարձակալության: Տուն հասնելու համար կկարողանաք օգտվել նաև շենքի վերելակից: Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ, գազով: Ընդհանուր ջեռուցումն իրականացվում է «Baxi» գազի կաթսայով: Անցկացված է արբանյակային հեռուստատեսություն: Վարձակալելով այս բնակարանը՝ Ձեզ կտրամադրեն կահույք, տեխնիկա, սպասք: Եթե ունեք իրեր և ցանկանում եք այդ ամենը տեղավորել սենյակներից մեկում և չշահագործել այն, ապա վարձակալության գինը կվերանայվի: Շրջակայքում կան խանութներ, դպրոց, մանկապարտեզ, ժամանցի և հանգստի տարբեր վայրեր: