Երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց 130 քմ մակերեսով բնակարան Երեբունի համայնքում՝ Չերնիշևսկի փողոցում, 2 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով։ 2 սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առկա է 2 բաց պատշգամբ՝ դեպի փողոց նայող տեսարանով: Բնակարանը կահավորված է, ապահովված է կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Վարձակալության գինը սակարկելի է: