Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 200 ք.մ. մակերեսով, որը գտնվում Ազատության պողոտայում՝ Հաղթանակի զբոսայգու դիմաց, 3 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև կահույքով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքը։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի՝ 2 մեքենայի համար նախատեսված։ Շենքն ունի անվտանգության համակարգ։