4 սենյականոց ընդարձակ բնակարանը գտնվում է Ա. Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկի մոտ, նորակառույց 6 հարկանի շենքի 4-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը կազմում է 160 ք.մ: Նոր կապիտալ վերանորոգված է, համալրված կահույքով և տեխնիկայով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Անցկացված է արբանյակային հեռուստատեսություն: Տեղադրված է օդորակիչ: Կա նաև քարե ավտոտնակ: Մոտակայքում գտնվում է "Բարեկամություն" մետրոյի կայարանը, կան տարատեսակ խանութներ, սուպերմարկետներ, դպրոց, մանկապարտեզ և այլն: