Վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան` 170 քմ մակերեսով` Օրբելի եղբայրների փողոցում, 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով։ 2 սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա։ Բնակարանը կահավորված է թանկարժեք գույքով և ապահովված է կենցաղային տեխնիկայով, առկա է լվացքի սենյակ, ունի 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով։ Մոտակայքում են գտնվում խանութները, բանկերը, և ժամանցի վայրերը: