Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան` 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝Չարենց փողոցի խաչմերուկում, 16 հարկանի նորակառույց էլիտար շենքի 14-րդ հարկում: Այն կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է սալիկով և տաքացվող է։ Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով: Շենքն ունի սպասարկման ծառայություն և անվտանգության համակարգ: