Վարձակալության է տրվում 4 սենյականոց ընդարձակ, հարմարավոտ բնակարան՝ 120 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, 14 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է 2 օդորակիչ։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ունի 1 փակ պատշգամբ։