Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 160 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Դ. Դեմիրճյան փողոցում՝ սիրահարների այգու մոտակայքում, 14 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Այն կապիտալ շքեղ վերանորոգված է։ Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ։ Բոլոր սենյակները կահավորված են հարմարավետ և գեղեցիկ կահույքով, միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Ունի ընդարձակ բաց պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարանով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։