Երկարաժամկետ վարձակալությամբ և օրավարձով է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով ինքնատիպ բնակարան,որի ընդհանուր մակերեսը կազմում է 135 ք.մ մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային Պողոտայի վրա՝ Օպերայի թատրոնի հարևանությամբ, 8 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է եվրոպական ստանդարտներին համապատասխան: Ունի գեղեցիկ և նրբաճաշակ կահավորանք, հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է: Բնակարանն ունի երկու բաց պատշգամբ, որից մեկը բացվում է դեպի Հյուսիսային պողոտա։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։