Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Կարապի լճի և Օպերայի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։