Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ և հարմարավետ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում, 13 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։