Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ, 11 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Լի է ներկառուցված պահարաննեերով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբներ՝ մեկը բացվում է դեպի բակ, մյուսը՝ Հյուսիսային պողոտա։ Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ։