Վարձակալության է տրվում 3 սենյականոց գեղեցիկ բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան և Ղ. Փարպեցի փողոցների խաչմերուկում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է: Խոհանցի և ննջարանների պատուհաններրը վիտրաժային են, որը բնակարանը դարձրել է էլ ավելի յուրահատուկ։ Բաց պատշգամբը բացվում է դեպի Թումանյան փողոց։ Սանհանգույցը պատված է իսպանական արտադրության սալիկներով, հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է ժամանակակից կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում սուպերմարկետներ, ժամանցի վայրեր, Օպերայի թատրոնը և Կասկադ համալիրը։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։