Վարձով է տրվում 3 սենյականոց լուսավոր և արևկող բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ 6 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և նրբաճաշակ կահույքով։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։