Տերյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 սենյականոց ընդարձակ, յուրահատուկ դիզայնով հարմարավետ բնակարան։ Ընդհանուր մակերեսը կազմում է 108 քմ.։ Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Առաստաղի բարձրությունը 3 մետր է։ Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է բարձրորակ և որակյալ նյութերով։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, հյուրասենյակում առկա է բուխարի։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ողջ գույքը և տեխնիկան բարձրորակ է և բրենդային։ Ունի աշխատասենյակ և չհրկիզվող պահարան։ Սանհանգույցները սալիկապատված են, ապահովված են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Բնակարանն ունի բաց և փակ պատշգամբներ։ Պատուհանները մի կողմից ճաղավանդակներով են, իսկ մյուս կողմից մետաղական էլեկտրոնային շերտավարագույրներով: Բնակարանն ունի երկու դուռ, որոնցից մեկը զրահապատ է։