Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա և Նալբանդյան փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը սալիկապատ է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։