Հյուսիսային պողոտայում՝ վարձով է տրվում 3 սենյականոց շքեղ և գեղեցիկ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 140 քմ.: Այն գտնվում է 16 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը կենտրոնացված է: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի օպերա։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: