Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և լի է ներկառուցված պահարաններով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Երկարաժամկետ վարձակալության դեպքում սպասարկման վճարը կներառվի գնի մեջ։