Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Մալիբու սրճարանի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժետ տեխնիկայով։ Հյուրասենյակը վիտրաժներով է, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Շենքն ունի անվտանգության համակարգ և մուտքում առկա է 2 վերելակ։ Մեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։