Քաղաքի կենտրոնական հատվածում՝ Ա. Իսահակյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով և նրբաճաշակ կահավորանքով բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է 3 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, ննջարանների և հյուրասենյակի հատակը ծածկված է մանրահատակով, իսկ միջանցքի և խոհանոցի հատակը՝ սալիկապատ է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։ Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, ժամանցի վայրերը՝ սրճարաններ, ռեստորաններ։