Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի մոտ, 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը մոտ են գտնվում։