Վաճառվում կամ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցումը կենտրոնացված է։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Օպերա և Արարատ լեռը։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժետ տեխնիկայով։ Մեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղի։ Շենքն ունի անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։Վարձակալության գնի մեջ մտնում է շենքի սպասարկման գումարը։