«Սիլվեր Ռեա» անշարժ գույքի գործակալությունը երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրամադրում 3 սենյականոց դուպլեքս 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում՝ Սաս սուպերմարկետի մոտ, 4 հարկանի քարե ստալինյան նախագծի շենքի 4-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և բուխարի։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, 4 օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Կաբելային հեռուստատեսությունը և ինտերնետը ևս հասանելի են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է մեքենաները կանգնեցնել։